Tert.am-ը գրում է.

Ֆրանսիական Նիսում 84 զոհերի թվում ՀՀ քաղաքացին կին է, որը 2 տարի առաջ տեղափոխվել էր Նիս` Հայաստանից: Այս մասին Tert.am-ին հայտնեց Նիսի բնակիչ, տեղի դպրոցի ատենապետ Գրիգոր Այզրխանյանը:

«Այդ տիկինը Հայաստանից էր եկել՝ 2 տարի առաջ: Կարծեմ հոս ամուսնացել էր, իմ վերջին ունեցած տվյալներով»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի, և քիչ առաջ հաստատվեց նաև երկրորդ հայի զոհվելու փաստը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել