Նիցցայի ահաբեկչությունը մեկ քայլով էլ մոտեցրեց ԵՄ-ի փլուզումը։ Ամեն նման ահաբեկչությունից հետո, բացի զոհերից, լինում են մի շարք պարտադիր հետևանքներ, որոնցից ամենակարևորը ազգայնական տրամադրությունների բարձրացումն է։

Կարելի է երկար բանավիճել տարբեր դավադրությունների տեսությունների շուրջ, կարելի է երկար քննարկել մահմեդականներին այդքան ազատություններ տալու քաղաքականության նպատակահարմարությունը և այլն, բայց շարքային եվրոպացու համար ամեն նման միջադեպը ազդակ է, որ իրենք այլևս անվտանգ միջավայրում չեն ապրում ու միջին եվրոպացուն հետաքրքրում է, թե ո՞վ է մեղավոր դրանում և ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրը։

Բրեյվիկի նախճիրից հետո, գնալով ավելանում է այն մարդկանց ու քաղաքական-հասարակական միավորների թիվը, ովքեր այդ երկու հարցերին տալիս են նույն պատասխանը․ մեղավորը չարակամ օտարներն են (ռուսները, ամերիկացիները, Բրյուսելում նստած մութ ուժերը և մահմեդական ինտերնացիոնալը), իսկ լուծել կարելի է, եթե վերականգնվեն ազգային սուվերեն պետությունները՝ իրենց սուվերեն սահմաններով, բանակներով, ոստիկանությունով ու ուժային մարմիններով։ Իսկ դա տանում է ԵՄ-ի ամբողջական դեինտեգրացիայի և ազգային պետությունների վերածննդին։

Սա օբյեկտիվ պրոցեսս է, բայց կարծում եմ, որ այդ օբյետիվ պրոցեսսը կատալիզացվում է դրսից ու հնարավորինս ծայրահեղականացվում է, որպեսզի վերջնարդյունքում ունենանք ոչ թե սուվերեն ազգային պետություններից բաղկացած Եվրոպա, այլ նացիզմի դրսևորումներով հագեցած ռասսիաստակա-քսենոֆոբիական պետություններ, որոնց իրար բախելով ու դաշինքներ կազմելով, կարելի է ևս մի 200 տարի պահել Հին մայրցամաքը վերահսկողության տակ և հարկ եղած դեպքում՝ կուտակված էներգիան պարպել դեպ Արևելք ու/կամ դեպի ներս (այն, ինչ Անգլոսաքսերը հաջողությամբ անում են վերջին 400 տարին)։

Ամեն դեպքում, եղել է ահաբեկչություն ու զոհվել են մարդիկ, ինչը մեծ ողբերգություն է։ Այդ մարդկանց մեղավորությունը չէ, որ իրենց եղել են մի երկրում, որի քաղաքական ղեկավարությունը Դե Գոլլից հետո եղել է փալաս ու առավել ևս նրանց մեղավորությունը չէ, որ ցավոք սրտի, աշխարհաքաղաքականությունում հիմա մեյնսթրիմ է կիսագրագետ ու ռադիկալ մահմեդականներին расход անելը՝ հանուն բարդ շահերի ու նպատակների։

Ցավում եմ Ֆրանսիայի համար, ցավում եմ Եվրոպայի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել