• Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարություն են տարածել, որ վերջին շրջանում որոշ ծնողների անուշադրության հետևանքով աճել են մանկահասակ երեխաների՝ տան պատշգամբներից և պատուհաններից կախ ընկնելով մահացության դեպքերը, ինչը հասարակական լուրջ մտահոգություն է ծնել։
• Փաստորեն, այս հարցում Ադրբեջանից մոտ մեկուկես դար առաջ ենք։ Հայաստանում 1860-1870-ականներին էր, երբ Րաֆֆին դժգոհում էր, թե շատ հայ ծնողներ անուշադիր են նորածին աղջիկ երեխաների հանդեպ, ինչի հետևանքով վերջիններս շատ հաճախ գլորվում են տան ներսում գտնվող թոնրի մեջ։ Դրանով էր Րաֆֆին բացատրում այն, որ հայկական գյուղերում շատ էին հանդիպում այրված դեմքով աղջիկները և կանայք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել