sputnikarmenia-ն գրում է.

Հուլիսի 14-ի ուշ երեկոյան ԼՂ շփման գծի արևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ, որը ԼՂՀ զինծառայողները կանխել են:

Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարությունից։

Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել