Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի զոհն է դարձել 80 մարդ, ասվում է հայտարարությունում, որը հրապարակվել է Նյու Յորքում:

«ՄԱԿ-ի ԱԽ-ն լրջորեն դատապարտում է հուլիսի 14-ի երեկոյան Նիսում տեղի ունեցած բարբարոսական և ստոր հարձակումը, որը կատարվել է Բաստիլի գրավման օրը»,- ասվում է հաղորդագրությունում:

Խորհրդի անդամները խոր ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին և Ֆրանսիայի կառավարությանը:

ԱԽ-ում կրկին ընդգծել են, որ ահաբեկչության բոլոր գործողությունները հանցագործություններ են, որոնք արդարացում չունեն՝ անկախ իրենց դրդապատճառներից, որտեղ էլ որ լինեն և ում կողմից էլ իրականացվեն, և հայտարարել են ահաբեկչական այդ գործողությունների կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել