Հեռուստացույցի առջև անցկացրած յուրաքանչյուր ժամը 3,4 տոկոսով ավելացնում է քաղցկեղի սպառնալիքը: Հայտնի է, որ պասիվ կենսակերպն ավելացնում է մարդու քաշը, իսկ դա շաքարախտի սպառնալիքի ֆակտոր է: Մասնագետներն ուսումնասիրության են հրավիրել ավելորդ քաշ ունեցող 234 մարդու, որպեսզի հասկանան, թե ինչպես կարելի է կանխել շաքարախտի զարգացումը, գրում է The Daily Mail-ը:

Մարդկանց երեք խմբի են բաժանել: Առաջին խմբին մետֆորմին են տվել, իսկ երկրորդ խումբը պլացեբո է խմել, իսկ մյուս խմբի մոտ մեծացրել են ֆիզիկական ակտիվությունը: Ուսումնասիրության հենց սկզբում կամավորները հեռուստացույց են դիտել օրական միջինը 140 րոպե, ևս 400 րոպե նրանք նստակյաց աշխատանք են կատարել: Իսկ ուսումնասիրության ավարտին ամենից քիչ հեռուստացույցի առջև նստել են այն խմբի անդամները, որոնց մոտ ավելացրել են ֆիզիկական ակտիվությունը:

Հեռուստացույցի առջև նստած յուրաքանչյուր ժամի պատճառով շաքարախտի հավանականությունը մեծացել է 3,4 %-ով: Իսկ նախկինում անցկացված ուսումնասիրության համաձայն՝ հեռուստացույցի առջև օրական վեց ժամ անցկացնելը կյանքի տևողությունը կրճատել է հինգ տարով: Միջին վիճակագրական մարդը նստած է անցկացնում իր ժամանակի 90 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել