1Elq.am-ը գրում է.

Երեքշաբթի օրը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը և Ռոբերտ Դոլդը հայտարարել են հանձնախմբի ղեկավարության ընդլայնման մասին: Հայտնում է Voa-ն: Կոնգրեսական Ֆրենք Փալոնի և նախկին կոնգրեսական Ջոն Փորթերի նախաձեռնությամբ 1955 թվականին ստեղծվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբը:

Այդ օրից ի վեր հանձնախումբը ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացրել է հայ-ամերիկյան մի շարք հարցեր, անդրադառնալով Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը: Ինչպես հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նոր համանախագահներ են դարձել դեմոկրատ Ջեքի Սփիրը և հանրապետական Դեյվիդ Վալադաոն, երկուսն էլ՝ ընտրված Կալիֆորնիա նահանգից: Երկու կոնգրեսականները կմիանան ներկայիս համանախագահներ՝ դեմոկրատ Ֆրենք Փալոնին՝ Նյու Ջըրզիից, և հանրապետական Ռոբերտ Դոլդին՝ Իլինոյսից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել