Tert.am-ը գրում է.

Ախալքալաքի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի և նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի տները իրարից ընդամենը 100 մետր հեռավորության վրա են գտնվում: Տունը, որտեղ ապրել է Նոդարը, պատկանել է Քաչոտյան ընտանիքին։ 
Այս մասին տեղեկացնում է aliq.ge կայքը։

Կայքում ասվում է, որ  հուլիսի 13-ին տեղի է ունեցել Քաչոտյանների հուղարկավորությունը:  37-ամյա Օֆելիային, իր 16 և 18 տարեկան աղջիկներ` Ասյային և Արմինեին, նրանց 5 տարեկան եղբայր Սերգեյին հրաժեշտ տալու են եկել Ռուսաստանից նախօրեին տուն հասած հայրը` Վաղինակը, հարազատներ, համագյուղացիներ, հարևան շրջանների բնակիչներ ու պարզապես մտահոգ մարդիկ։ Թաղման արարողությանը ներկա է եղել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը:

Գյուղի բնակիչների հետ ունեցած զրույցներից aliq.ge կայքը պարզել է, որ դաժան սպանության մեջ մեղադրվող Նոդարի հայրը Տաբածկղուրիից է եղել: Նա Վաչիանում չի ծնվել, սակայն փոքր տարիքից ապրել է գյուղում: Ամուսնացել է համագյուղացու հետ և ապրել հարևանությամբ գտնվող` Քաչոտյաններին պատկանող տանը: Մարդասպանության մեջ մեղադրվող Ակոպովի կինը հղի է և հանցագործությունից հետո վրեժխնդրությունից խուսափելու նպատակով ոստիկանությունը ընտանիքը տեղափոխել է Բակուրիանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել