Tert.am-ը գրում է.

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հրաչյա Գևորգյանի բաց նամակի առթիվ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի հանձնարարությամբ կատարված քննությունն  ավարտվել է: Ըստ այդմ՝ ՔԿՎ-ն որևէ բան չի բացահայտել: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿՎ հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: 

Նշենք, որ դատապարտված Հրաչյա Գևորգյանը բաց նամակում տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  գումար են հավաքում ու խոշտանգում դատապարտյալներին: Ըստ նրա՝ «ամեն շաբաթ խուզարկություն է արվում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ է տալիս խուզարկություն անողներին և մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձևի համար տանեն հանձնեն»։ Բացի այդ,  կալանավորը նշել է, թե ամեն հարկն ունի իր «օպերն ու ռեժիմնիկը», ամեն ամսվա վերջ, ամեն խուցը «100 հազար տալիս է օպերին, 100 հազար՝ ռեժիմնիկին»: 

«Ինքը՝ հայտարարողը, ոչ մի հայտարարություն չի անում: Ոչ մի բան չի ասում մեզ, մնացածն էլ մեր իրավասությունների ներքո չէ»,- ասաց Ղլեչյանը: Մեր հստակեցմանը, թե ՔԿՎ ներքին քննությունն ավարտվել է և ՔԿՎ-ն ոչինչ չի պարզել, ասաց. «Դատապարտյալը ոչինչ չի հայտնում ծառայողական քննությանը, ո՞նց պարզվի»:  Ավելին՝ ՔԿՎ ծառայության քննության ընթացքում հարցաքննվել է միայն հայտարարություն արած դատապարտյալը, պաշտոնյաները չեն հարցաքննվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել