Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին: Ըստ նրա՝ Հայաստանն այդ  գործընթացի վրա որևէ կերպ ազդելու ունակ չէ:

«Դրանք բիզնես շահեր են: Ռուսաստանը զենք արտադրող երկիր է և դրա միջոցով փորձում է իր ազդեցությունը պահել»,-ասաց նա և նշեց, որ չնայած Հայաստանին հուզող և ցանկալի երևույթ չէ Ռուսաստանի զենքի վաճառքը Ադրբեջանին, սակայն կոչ արեց չմոռանալ, որ գերտերության հետ գործ ունենք և Ռուսաստանի համար բավարար չէ միայն Հայաստանի բարեկամությունը: 

Ըստ պատգամավորի ՝ Ռուսաստանն իր շահերն ունի Ադրբեջանում, և այդ զենքը Ադրբեջանի համար անհրաժեշտ պահին կրակելու է հայկական ուղղությամբ:

«Մի բանի վրա, որ չես կարող ազդել պետք չէ մտածել այդ ուղղությամբ, այլ պետք է մտածել, թե ինչպես անել, որ այդ ազդեցությունը թուլացնել»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը պոտենցիալ ունի զենք արտադրելու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել