Սեպտեմբերին ՀՀ-ում սպասվում են ՏԻՄ ընտրություններ...Նախապատրաստվում է նաև Գյումրին...Սակայն դրա վերաբերյալ "քաղաքական" որոշ ուժերի հայտարարությունները մտածելու տեղիք են տալիս,քանի որ եթե ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը մաքրեց քաղաքական դաշտը "գազաններից",ապա դրա վակուումը փորձում են լցնել քաղաքական ՄՈՒՄԻԱՆԵՐԸ,որոնք լիովին սպառվել են իրենց մայրաքաղաքում և փորձում են ռեինկարնացիայի ենթարկվել Գյումրիում...ՏԻՄ ընտրություններին ընդառաջ գրեթե բոլոր ուժեղ թեկնածուները բացի գործող քաղաքապետ Ս.Բալասանյանից հրաժարվեցին պայքարել քաղաքապետի աթոռի համար...Ու այդ ուժեղների բացակայությունը բերեց նրան,որ մայրաքաղաքում և ՀՀ այլ մարզերում պատմության գիրկն անցած քաղաքական գործիչները,որոնցից շատերը ՊԱԽԱՐԱԿՎԱԾ են և նրանց կուսակցությունները,որոնց անունները հասարակությունը վերջին անգամ իմացել էր հինգ տարի առաջ, հայտարարություններ են անում,որ սատարելու են Ս.Բալասանյանին...Սրանից ավելի մեծ վատություն և հակաPR չես էլ հնարի Ս.Բալասանյանի համար...Խոսրով Հարությունյանի գլխավորած ՀՔԴՄ-ն քիչ էր, հիմա էլ Բալասանյանին սատարելու մասին է հայտնել Հայաստանի գլխավոր "ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼ"՝Արտաշես Գեղամյանի ղեկավարած "Ազգային միաբանություն" կուսակցությունը...Ի դեպ,"ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼ" Արտաշես Գեղամյանին անվանել էր Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը,որի ղեկավարած ՀՀԿ-ին սույն գործիչը ներկայացնում է ԱԺ-ում...Հետաքրքիր է,թե սույն քաղաքական ԴԻԱԿՆԵՐԸ ինչու՞ են ակտիվացել Գյումրիում...Կամ ի՞նչ սպասելիքներ ունեն դրանք,որ այսպիսի ամպագորգոռ հայտարարություններ են անում...Այդ քաղաքական գործիՔների սեփական ընտանիքների անդամներն իրենց չեն ընտրի...Երևի պաշտոններ կամ ինչ-որ լծակներ են ակնկալում ստանալ ընտրություններից հետո...Զարմացած եմ,որ Ս.Բալասանյանի բավական խելացի քարոզարշավ անցկացնող թիմը թույլ է տվել այսպիսի կոպիտ սխալ,որ իրենց ուսերին դրած կրկին վեր բարձրացնի այնպիսի կուսակցությունների և անձանց անուններ,որոնց հասարակությունը ոչ միայն չի ընդունում,մեղմ ասած՝ ԶԶՎՈՒՄ է,այլև մոռացել է,որ դրանք նույնիսկ կան...Այդ կենդանի դիակ "կուսակցությունները" համապետական ընտրություններին մասնակցելու դեպքում 0,0001 % էլ չեն ստանալու...Հիմա որոշել են Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իրենց մասին կրկին հիշեցնել՝պաշտպանելով,բայց իրականում շատ մեծ վնաս տալով թեկնածուներից մեկին...
Այո՛,Հայաստանը կրկես չէ,իսկ Գյումրին էլ Ֆրանկենշտեյնի լաբորատորիան չէ,որտեղ մեռելներին վերակենդանացնում են...
Հ.Գ.ՀՀԿ-ի հանրաճանաչ ՏԱՏԻՆ ավելի մեծ ռեյտինգ ունի հասարակության մոտ,քան Խոսրով Հարությունյանը և Արտաշես Գեղամյանը իրար հետ վերցված... 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել