Ֆրանսիան անորոշ ժամկետով փակել է իր դեսպանությունը Թուրքիայում, ինչպես նաև չեղարկել է հուլիսի 14-ին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ բոլոր միջոցառումները Թուրքիայի տարածքում:
« Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հուլիսի 14-ին Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում նախատեսվող պաշտոնական ընդունելությունները դիվանագիտական կորպուսներում չեղարկվել է: Մենք այս որոշման մասին տեղեկացրել ենք թուրքական իշխանություններին : Ֆրանսիայի դեսպանությունը Անկարայում, ինչպես նաև գլխավոր հյուպատոսությունը Ստամբուլում փակվել է չորեքշաբթի օրը , հուլիսի 13-ին, անորոշ ժամանակով:Իսկ Էգեյան ծովի ափամերձ Իզմիր քաղաքի հյուպատոսությունը կփակվի արդեն հուլիսի 14-ին: Մենք մեր քաղաքացիներին կոչ ենք անում այս օրերին զերծ մնալ Թուրքիա այցելելությունից, իսկ ովքեր գտնվում են Թուրքիայում, հնարավորինս շուտ լքեն Թուրքիայի տարածքը, կամ մնան իրենց կեցվայրերում մինչև դեսպանատան հետագա լրացուցիչ ծանուցումը» ,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
Կա խոսակցություն, որ Գերմանիան և Հոլանդիան նույնպես կփակեն իրենց դեսպանությունը Թուրքիայում:

Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է Ֆրանսիայի դեսպանատան փակմանը:
«Անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվել էին անվտագության պահպանման համար: Չկար կոնկրետ հետախուզական որևէ տվյալ, որ ահաբեկչություն է իրականացվելու Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիայի քաղաքացիների դեմ, այնպես որ կարիք չկար դեսպանատուն փակել:Մենք զարմացած ենք իրենց որոշումից », - ասված է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել