Ladynews.am-ը գրում է.

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը:

Չնայած Քիմ Քարդաշյանը գրավել է ընդամենը 42-րդ հորիզոնականը 100-ից, հենց նա է հայտնվել ամսագրի շապիկին: Իսկ ովքե՞ր են հայտնվել առաջին տասնյակում:

Ամեն տարի ամսագիրն ընտրում է 100 ամենաբարձր վարձատրվող հայտնի աստղերին: Այս տարի նույնպես ցուցակում հայտնվել են տարբեր ոլորտների մարդիկ՝ երաժիշտներ, դերասաններ, հեռուստառադիո հաղորդավարներ, մարզիկներ, գրողներ:

Հետաքրքրական է, որ հատուկ համարում՝ նվիրված ռեյտինիգին, հայտնվել է Քիմ Քարդաշյանը, ով անվանվել է ամենահաջող աստղը, ով կարողացել է միլլիոներ աշխատել սեփական բջջային խաղի շնորհիվ: Ցուցակում սակայն նա ընդամենը 42-րդ հորիզոնականում է:

600x580

«Ոսկին» ստացել է ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը: Հրատարակությունը  երգչուհու եկամուտը գնահատել է 170 միլլիոն դոլլար, ինչը նախորդ տարվանից երեք անգամ ավելի է: Երկրորդ տեղում է One Direction խումբը, իսկ երրորդում՝ գրող Ջեյմս Պատերսոնը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել