Tert.am-ը գրում է.
Ամերիկյան CNN լրատվամիջոցը Հայաստանի Վայոց ձոր մարզը ներառել է աշխարհի 15 լավագույն գինեգործության վայրերի ցանկում, ուր կարող են այցելել գինու սիրահարները:
 
CNN-ը գրում է, որ շատ մշակույթների համար գինին ընթրիքի կարևոր բաղադրիչն է, և գինու արտադրությունը Միջերկրական ծովի շրջանից տարածվել է տարբեր մայրցամաքներ:
 
1935 թվականին Գերմանիայի կողմից սեփական Weinstrasse-ը՝ «Գինու երթուղին» հիմնելուց ի վեր հիմնվել են գինու բազմաթիվ «երթուղիներ»:
 
Այսօր գինեգործությանը վերաբերող էքսկուրսիաների ու շրջագայությունների ընտրությունը մեծ է, քան երբևէ՝ ավանդականից (Բորդո) մինչև գեղատեսիլ (Քեյփթաուն), պատմականից (Հայաստան) մինչև անսպասելի (Բրազիլիա):
 
Աստվածաշնչի համաձայն՝ Հայաստանն աշխարհում գինու արտադրության առաջին վայրն է, քանի որ հենց Արարատ լեռան լանջին է Նոյը ջրհեղեղից հետո տնկել առաջին խաղողի որթը:
 
Լրատվամիջոցը նշում է, որ խաղողի տեղական «Արենի» տեսակը դարեր շարունակ անփոփոխ է մնացել: Այն կարողանում է դիմակայել բոլոր հիվանդություններին իր հաստ «կաշվի» շնորհիվ, որն օգնում է պաշտպանվել խիստ ցրտից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել