Ջոն Քենթլը, ով Իսլամական պետության զինյալների կողմից գերեվարվելուց հետո ժամանակ առ ժամանակ հայտնվում էր իսլամականների կողմից տարածվող տեսանյութերում ու անգլերենով ռեպորտաժներ էր վարում Իսլամական պետության տարբեր հատվածներից, երեկ վերջապես հայտնվեց ևս մեկ տեսանյութում (շատերը կարծում էին, որ Ջոնն իր առաքելությունն արդեն կատարել է, և նրան սպանել են):

Տեսանյութում Ջոն Քենթլը կանգնած է ռմբակոծությունից ավերված Մոսուլի համալսարանի առջև և հարց է տալիս, թե ինչու՞ է արևմտյան օդուժը ռմբակոծում համալսարանը, որից ոչինչ չի մնացել:

Փաստորեն արդեն ԻՊ-ի լրագրող որակվող Ջոն Քենթլի արկածները շարունակվում են, իսկ թե ինչքա՞ն կտևի, դա գիտեն միայն Իսլամական պետությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել