Հղի կանայք չպետք է օրական մեկ բաժակից ավել սուրճ խմեն: Նրանք, ովքեր ավելի շատ են խմում,մեծացնում են ցածր քաշով երեխայի ծնվելու ռիսկը: Սուրճը հանգեցնում է նրան, որ հղիությունն ավելի երկար է տևում: Ճիշտ է՝ միայն մի քանի ժամով: Այս դիտարկումներն արել են այն գիտնականները, ովքեր Նորվեգիայում ուսումնասիրել են ավելի քան 60 հազար հղի կանանց: Նրանք հետևել են, թե ինչ սնունդ են օգտագործել այդ կանայք, ինչ հաճախականությամբ են սուրճ, թեյ շոկոլադ օգտագործել:

Երբ այս տվյալները համեմատել են նորածինների քաշի հետ, պարզվել է, որ այն կանայք, ովքեր շատ կոֆեին են օգտագործել ավելի թեթև երեխաներ են ունեցել, քան նրանք, ովքեր քիչ քանակությամբ են այդ ըմպելիքն օգտագործել:

Ընդհանրապես, բժիշկները խորհուրդ են տալիս հղի կանանց օրական 200 մգ կոֆեին օգտագործել: Մեկ բաժակ սուրճն օրական ավելացնում է երեխայի արգանդում մնալու ժամանակահատվածը մինչև 8 ժամ: Ի տարբերություն նախորդ բոլոր հետազոտությունների՝ այս մեկն անցկացվել է Շվեդիայի համալսարանի հիվանդանոցում: Սակայն հայտնաբերվել է, որ կոֆեինը դանդաղեցնում է կենսական կարևորություն ունեցող նյութերի փոխանցումը մայրերից զավակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել