1. Յուրաքանչյուր պատգամավորի, այդ թվում՝ իմ իրավունքն է քվեարկել «ԿՈՂՄ», «ԴԵՄ» կամ «ՁԵՌՆՊԱՀ», և համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի բնավ պարտադիր չէ օրինագծերին պարտադիր կերպով քվեարկել «ԿՈՂՄ» կամ «ԴԵՄ», պատգամավորը իրավունք ունի նույնիսկ չքվեարկել, ուստի երբ պատգամավորը քվեարկում է «ՁԵՌՆՊԱՀ», դա նույնպես արտահայտում է նրա դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ:
2. Եթե պատգամավորը քվեարկում է «ՁԵՌՆՊԱՀ», ապա դա չի նշանակում լինել ՉԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, առավել ևս դա անել որևէ մեկին չնեղացնելու համար, քանի որ ԱԺ յուրաքանչյուր խմբակցություն ունենում է իր դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ:
3. Եվ ամենակարևորը, ԱԺ պատգամավորների վերաբերյալ տեղեկություններ տարածելուց, առավել ևս պաշտոնական կայքերին հղում անելուց առաջ խորհուրդ կտայի այսուհետ գոնե նեղություն քաշել և լարել Ձեր ուշադրությունը այդ նույն տեղեկության աղբյուր հանդիսացող կայքերը ուսումնասիրելիս, որպեսզի տվյալները համապատասխանեն իրականությանը:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել