Արցախի՝ ժողովրդավար «պետություն» լինելու միֆը
Արցախի անկախ հանրապետության գոյության և ճանաչման հարցը՝ այլ կերպ ասած՝ բանակցային գործընթացից մեզ քաջ հայտնի նույն այդ ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը, իհարկե հայկական կողմի համար կարևոր դեր է խաղացել, և անկախության ձգտող արցախցիների հանգամանքը երկար ժամանակ, կարող ենք համարել նաև ինչ-որ տեղ հաջողությամբ, մեզ միջազգային բանակցային ձևաչափերում մանևրելու լայն տարածք է տվել՝ հատկապես, որ ժամանկակից աշխարհի քաղաքական արժեհամակարգի մեջ ԼՂՀ բանակցային գործընթացի երկու հենասյուներից՝ ազգերի ինքնորոշման դրույթին ավելի մեծ տեղ են տալիս, քան մյուսին՝ տարածքային ամբողջականության դրույթին։
Այսինքն հասկանալի է, որ Արցախն աշխարհին կայացած, ժողովրդավար պետություն ներկայացնելը բանակցային գործընթացի թելադրանքն է եղել, բայց երբ այդ խորամանկությունն ու միֆը փորձում են իրացնել ներհայաստանյան իրականության մեջ (Արցախը մշտապես դիտարկվում է Հայաստանի անբաժան մաս) սա արդեն մեղմասած վերածվում է կրկեսի, և լավ հետևանքներ չի ունենում Հայասատնի արցախյան և մյուս հատվածի հարաբերությունների և փոխընկալումների միջև։
Մեր պաշտոնյաները՝ հատկապես ՀՀԿ-ական սիրում են շարունակ կրկնել, թե Արցախի ներքին գործերին ՀՀ-ից որևէ քաղաքական-հասարակական ուժ իրավունք չունի միջամտելու։ Այս ծայրաստիճան տգետ «տեսության» թմբկահարողները գոնե մտածում են, որ կարող են լռեցվել քաղաքագիտական առանձնապես մեծ գիտելիքների չտիրապետող ցանկացած ՀՀ քաղաքացու կողմից, որի որդին ծառայում է Արցախում, որի հարկերով ապրում է Արցախը, ինչպես և Հայաստանի մյուս շրջաններ, որի բարեկոցության համար իդեպ որևի ավելի շատ միջոցներ են ծախսվում Սփյուռքից, պետական բյուջեից քան երևի օրինակ ՀՀ երկրորդ մայրաքաղաք՝ աղետի գոտի Գյումրիի համար։ Կարելի է արդյոք Հայաստանի արցախյան հատվածի ժողովրդին սնել նման դատարկ միֆերով, ինչ է արդարացնեք ձեր կեղտոտ քաղաքական խաղերն ու ծեծուջարդերը։ Կամ մյուս ամենածիծաղելի միֆը՝ թե Արցախը հերիք չէ կայացած պետություն է, մի հատ էլ ժողովրդավար է։ Արցախում, ինչպես մնացած ամբողջ Հայաստանում նույն քաղաքական համակարգի, թիմի և արժեհամակարգը կրող մարդիկ են։ Ուղղակի օրինակ Լիսկան Սյունիքում մարզպետ է կոչվում, իսկ Բակո Սահակյանը ամենավերևում նշված հայտնի պատճառներով՝ նախագահ, իսկ իրականում այս երկուսը ոչնչով չեն տարբերվում՝ ոչ իրենց էությամբ, ոչ էլ գործառույթներով։
Վերջը՝ եկեք հստակեցնենք երկու բան՝ նախ քառօրյա պատերազմից հետո իրավիճակ է փոխվել, և եթե Արցախի «ժողովրդավար պետություն» թեզը ինչ-որ բան կարող էր փոխել բանակցային գործընթացում, ապա այսօր այս մարրտավարությունը ուղղակի չի արադարացնի իրեն, ուրիշ բան է պետք մտածել, և երկրոդ՝ հասկանանք թե որն է մեր լսարանը, տարանջատենք միջազգային հանրությունն ու հայաստանայան իրականությունը, թե չէ ստացվում է, որ միջազգային հանրությանն այդպես էլ խաբել չկարողացանք, իսկ մեր հասարակությանը սնել են տխմարագույն միֆերով, որոնք անհետևանք չեն մնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել