1983թ. սեպտեմբերի 1-ին սովետական Սու-15 կործանիչը գրոհեց ՆյուՅորքից Սեուլ թռչող ԲՈԻՆԳ 747 ինքնաթիռը, որը թռիչքի ընթացքում պատահականորեն մի փոքր շեղվելով ուղեցույցից, հայտնվել էր ԽՍՀՄ տարածքում ավելի կոնկրետ Սախալին կղզու մոտակայքում: Ինքնաթիռում գտնվում էր 269 հոգի: Բոլորը զոհվեցին: Չնայած նրան, որ ինքնաթիռը կարճ ժամանակ է գտնվել սովետական տարածքում և կործանիչի գրոհի պահին արդեն հեռանում էր այդ գոտուց, այնուամենայնիվ սովետական զինուժը որոշեց ոչնչացնել այն: Սովետական կողմը իր գործողությունները բացատրում էր նրանով, որ թռչող ԲՈԻՆԳ-ը իբր թե ամերիկյան հետախուզական ինքնաթիռ էր: Նշենք, որ ԲՈԻՆԳ-ը հետապնդող կործանիչի օդաչուն Գենադի Օսիպովիչը հայտարարեց, որ սահմանախախտ ինքնաթիռի հետ որևէ կոնտակտի դուրս չի եկել, չի հրամայել նրան վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում և պարզապես ինքնաթիռը ոչնչացնելու հրաման է կատարել: Սովետական իշխանությունները կատարվածից, ընդամենը մի քանի օր անցա ընդունեցին, որ ոչնչացվել է մարդատար ինքնաթիռ և հրաժարվեցին մասնակցել այդ ողբերգության միջազգային հետաքննությանը: Սովետական քարոզչության ամբողջ մարազմը ընգծելու համար նշենք, որ քարոզչությունը ամբողջ ուժով պնդում էր այն վարկածը, որ սահմանային խախտումը միտումնավոր է եղել և ԲՈԻՆԳ-ը համարում էր հետախուզական ինքնաթիռ: Որոնողական աշխատանքների ժամանակ սովետական կողմի տրամադրության տակ էին հայտնվել սև արկղերը, որոնք նա չտրամադրեց միջազգային հետաքննող կոմիտեին: Միայն 1992թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինը այն տրամադրեց Հարավ-Կորեական կողմին: Սև արկղերի վերծանումը լիովին ոչնչացրեց սովետական քարոզչամեքենայի հորինած միֆերը: Վերծանումից պարզ դարձավ, որ օդային սահմանի խախտումը եղել է պատահական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել