Պետծառայողների սոցփաթեթներից հանգստի բաղադրիչը հանելու մասին որոշումը տարատեսակ քննարկումների առիթ էր դարձել: Հարցին անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը: Վերջինս ասել է. «Թող հավաքվեն, կառավարությանը դատի տան, որովհետև այդ իրավունքից զրկվելով խախտվում է և՛ ՀՀ Սահմանադրությունը, և՛ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան, և՛ ընդհանրապես մարդու բարեկեցիկ կյանքի իրավունքն է խախտվում»:

Հետաքրքիր է այդ ինչից է, որ ամեն մի իշխանության կողմից քցված վերածվել է ակտիվիստի: Ժամանակին, երբ կերակրատաշտի մութ անկյուններից մեկում ծվարած թալանում էին բյուջեն, ըստ պահանջի ապրում էին, չէին հիշում խնդիրների մասին, իսկ հիմա կարծես բոլոր «պասլատ եղածները» պայծառացել են ու հասկացել են, որ էս երկրում խնդիրներ կան: Հարցը այն չէ, թե ի՞նչ է ասվում, քանի որ այդ օրենքները միայն Գևորգ Պղոսյանը չէ, որ գիտի, հարցն այն է, թե ո՞վ է ասում: Երբ տեղը տեղին օգտագործել ու դուրս են շպրտել, նախկին նախարարը բոլոր հնարավոր վայրերը պատառոտելով ուղղություններ է տալիս պետծառայողներին: Մի պետծառայող էլ ինքն է եղել, և երբ իր ժամանակ որոշումներ էին կայացնում, որոնք վնասում էին միջին խավին, ոչինչ չէր խանագարում պայքարելու համար.... բացի անձնական ունեցվածքը մի 0-ով ավելացնելու փաստը:

Այս արատավոր սկզբունքը արմատացել է պետական կառավարման ոլորտում, բոլոր նրանք, ովքեր նախկինում ծածուկ թալանչի էին, այսօր դարձել են պայքարող: Չեմ զարմանա, որ սրանց նմանները վաղը մյուս օրը հեղափոխության կոչեր էլ անեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել