Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է շուրջ 44 հազար 749 կարատ ադամանդ (1 կարատ = 0,2գ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.3 անգամ:

Նշենք, որ Հայաստանում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում ադամանդի մշակմամբ զբաղվել է 9 ընկերություն, որոնք համադրելի գներով թողարկել են 14.2 մլրդ դրամի արտադրանք: Ոլորտում զբաղված են մոտ 400 աշխատողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել