Վերջին օրերին Սիրիայի Հալեպ նահանգում, մասնավորապես Հալեպ քաղաքից հյուսիս ընկած հատվածներում, կատաղի բախումներ էին տեղի ունենում սիրիական կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև:



Այսօր արդեն ցավալի տեղեկություններ ստացվեցին հենց Հալեպ քաղաքից: Սիրիայում ալ-Կաիդա-ի ճյուղավորումը համարվող Ջաբհաթ ալ-Նուսրա իսլամական ծայրահեղ արմատական կառույցը հայտարարություն է տարածել, որ նոր հարձակում է սկսում հենց քաղաքում, և արդեն գործադրել է գետնափոր պայթուցիկ Հալեպի միջնաբերդից ոչ հեռու:

Նահանգի հյուսիսում ընդդիմադիրները պաշարման մեջ էին հայտնվել, և փորձում էին ամեն կերպ դուրս գալ շրջափակումից: Ըստ ստացվող տեղեկությունների՝ դա նրանց չի հաջողվել: Հավանաբար նոր հարձակում սկսելով Հալեպում՝ ընդդիմադիր ուժերը փորձում են կոմպենսացնել ձախողումները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել