Ժամանակին իրաքյան քրդերը (Քուրդիստանի Ռեգիոնալ Կառավարությունը Մասուդ Բարզանիի գլխավորությամբ) նույնիսկ իրենց օգնությունն էին առաջարկում PYD-ին (Սիրիայի Քուրդիստանի դեմոկրատական միություն կուսակցությունը-ամենաազդեց
Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Սիրիայի քրդերի գործողություններում որոշակի ինքնուրույնություն է նկատվում (տարածաշրջանի քրդական իրականությունը հաշվի առնելով նաև), որն էլ պատճառներից մեկն է եղել նման տարածքային ձեռքբերումների:
Մյուս կողմից էլ նկատելի են նաև որոշակի ուղղորդումներ Սիրիայի քրդերի վարքագծում, որոնք ստիպում են վերջիններիս բախվել բավական ուժեղ մրցակիցների հետ հենց Սիրիայում (Իսլամական պետություն, Սիրիական ներկայիս իշխանություններ և այլն):
Սիրիայում կշահեն այն ուժերը, որոնք հակամարտության ավարտին կունենան բավարար ռեսուրսներ և ներուժ ունեցածը պահելու և սեփական կարծիքը հետճգնաժամային Սիրիայում հրամցնելու համար: Արդյո՞ք Սիրիայի քրդերը կունենան դրանք, ժամանակը ցույց կտա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1129133163815137&set=a.142750889120041.26858.100001553917377&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել