Ադրբեջանում հետևողականորեն իրականացվող «հեյդարիզացիայի» քաղաքականության շրջանակներում բազմաթիվ փողոցներ, այգիներ, ծառուղիներ, տարաբնույթ այլ հաստատություններ Հեյդար Ալիևի անվամբ անվանակոչելու քաղաքականությունը և դրա արդյունքները ժամանակի ընթացքում, կարծես, սովորական են դարձել այդ երկրի հասարակության համար:
Նշվածի համատեքստում, թերևս, հատկապես զավեշտալի է տարիներ շարունակ աթեիզմ հռչակած Խորհրդային Միության բարձրագույն իշխանական համակարգում մի շարք կարևոր պաշտոններ զբաղեցրած Ադրբեջանի հանգուցյալ նախագահի անվամբ մզկիթի հիմնումը, որի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել դեռևս 2014թ. վերջին: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի կողմից հաղորդված տեղեկատվությունն անցյալ ուրբաթ Հեյդարի մզկիթում կայացած առաջին աղոթքի վերաբերյալ, լուրջ դժգոհություններ է առաջացրել «ադրբեջանական փողոցում»: Մասնաորապես, հնչել են այսպիսի կարծիքներ՝ «Ափսոս այն մզկիթը, որի անունը Հեյդար է լինելու»,«Սրիկայի անունով էլ են մզկիթ անվանակոչում: Կատարյալ անամոթություն է», «Այս մզկիթ մարդկանց միայն մահակների հարվածների տակ կկարողանան տանել», «Ժողովրդից գողացած հարամ փողերով են կառուցել այդ մզկիթը»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել