Դատելով Ֆինանսների նախարության շենքում բռնկված հրհեդը հանգցնելու հրշեջ ծառայության երկարատև և անարդյունավետ փորձերից կարող ենք նաև եզրակացնել, թե որքանով է ԱԻՆ-ը լավ աշխատում: Իհարկե այս նախարարությունը, ինչպես և ՊՆ-ն այն եզակի պետական գերատեսչություններից էր Հայաստանում, որի անվան շուրջ դրական կերպար էր ստեղծվել, կամ էլ PR-ն էր լավ արվել: Բայց ճգնաժամային իրավիճակները գալիս են փաստելու հակառակը, գալիս են փաստելոի սիրողականության և միջակության այն մթնոլորտի գոյությունը, որը համատարած է Հայաստանի ամբողջ պետական համակարգում:
Մեկ անգամ չէ, որ լսել ենք, թե Հայաստանում երկու աշխատող նախարարություն կա` ՊՆ ու ԱԻՆ: Բայց առաջին իսկ ճգնաժամային իրավիճակը ցույց տվեց, որ սրանք էլ նույնն են, ինչ մնացածները: Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմը իրենց ողջ <հմայքով> ի ցույց դրեցինբանակի սոսկալի վիճակն ու խեղճությունը, այնպես էլ այս մի սովորական հրդեհը երևան հանեց այդքան գովաբանվող ԱԻՆ-ի անճարակությունը, տեխնիկայի և ճիշտ մարտավարության պակասը` մի սովորական հրդեհ հանգցնելու համար:
Հ.Գ. շատ լավ է, որ ուշադրություն դարձնում եք հանրության ծրջանում ձեր գերատեսչությունների բարի համբավի ստեղծմանը, բայց ծատ վատ է, որ այդ համբավը գործնական հիմք չունի և ձեր ստեղծած PR փուչիկը պայթում է առաջին իսկ թեթև տատանման հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել