Ոնց որ Լիբիայի նախկին առաջնորդ, հանգուցյալ Մուամմար Կադաֆիի երազանքը իրականություն է դառնում:

Բանտարկությունից ազատ է արձակվել Մուամմար Կադաֆիի որդին՝ Սայֆ ալ-Իսլամ ալ-Կադաֆին, ով հայտարարել է, որ ցանկություն ունի միավորել Լիբիան, վերջ տալ հակասություններին և պայքարել ահաբեկչության դեմ:

Թե ինչպես իրեն կդրսևորի Կադաֆիի որդին Լիբիայի քաղաքական կյանքում, ժամանակը ցույց կտա, բայց էն որ Լիբիան (ինչու՞ միայն Լիբիան, ամբողջ Հյուսիսային Աֆրիկան) իր հոր մահից հետո մինչև հիմա խելքի չի գալիս, դա փաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել