Թուրքիայի արևելյան Վան նահանգի Էրջիս բնակավայրում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են բնակավայրում տեղակայված զինվորական դիտակետի վրա: Հարձակման հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր թուրքական ժամանակով ժամը 12:20-ի սահմաններում, զոհվել է թուրքական բանակի մեկ զինվոր, ինչպես նաև ճանապարհային մեկ պահակ: Մեկ զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է: Նշեմ , որ 12 ժամվա ընթացքում սա երկրորդ հարձակումն է Վանում PKK-ի կողմից: Առաջին հարձակման ժամանակ զոհվել է թուրքական բանակի երեք զինվոր, իսկ 12-վրավորվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել