Այս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի լոգոն ու դրա վրա կատարված ծախսը:
Չեմ սիրում համեմատություններ, բայց փորձեցի համեմատել մերն ու Թուրքիայինը:
Turkey բառի r տառի վերևում վարդակակաչ է կարմիր գույնի, որը նման է նաև կրակի լեզվակի, վարդակակաչի տակով, դեպի ձախ թեքված է կապտվուն գիծ , որը նման է վարդակակաչի տրերևի, իսկ այդ գծի ներքևի հատվածի կողքին մի փոքր կանաչ շտրիխ է: Կարմիր վարդակակաչը իրենց երկրի դրոշի գույնն է, կապույտ տերևանմանը շտրիխը՝ իրենց երկրի ծովերն են, իսկ կանաչը ՝ անտառներն են: Հիմա ամենակրևոր մասը. Թուրքիայի լոգոն ստեղծել է դպրոցահասակ մի երեխա, ում պետությունը խոստացել է բարձրագույն ուսում ստանալու դեպքում վճարել ուսման ողջ վարձը :
Չգիտեմ ինչ ասեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել