Գնալով Yandex տաքսու դեմպինգի մասին խոսակցություններն ավելի վերլուծական երանգ են ստանում, մարդիկ նստում հաշվարկներ են անում, ենթադրություններ և այլն: Նախ սկսենք նրանից, որ Yandex-ը, ինչպես նաև նմանատիպ ցանկացած տաքսի ծառայություն չի աշխատում սեփական մեքենաներով, այսինքն ինչ որ բան եթե չգոհացնի, վարորդները կարող են կրկին միանալ կամ այլ ծառայության կամ էլ հին պայմաններով իրենք իրենց համար աշխատել: Անգամ դեմպինգ անելուց հետո, եթե մեզ՝ սպառողներիս ինչ որ բան դուր չգա, ուղղակի չենք օգտվի, իսկ նմանատիպ այլ սերվիսները, որոնք եթե անգամ որոշակի ժամանակով սկսեն վատ աշխատել, մեծ հաշվով կարող են և իրենք ինչ որ չափով իրենց մոտ ինչ որ բաներ փոխելով դեպի լավը հաճախորդ ներգրավել և անգամ նստել ու սպասել, որ սպառողը զգա իրենց ու Yandex-ի տարբերությունը:
Գաղտնիք չէ, որ աշխարհում ընդունված բան է, որ տաքսի ծառայությունը բավականին թանկ ծառայություն է: Թանկ է մի քանի պատճառով՝ չվնասելու հասարակական տրանսպորտի բնականոն գործունեությանը, ավանդական չհիմնավորված գին և այլն: Տաքսին իրենից ներկայացնում է հավելյալ հարմարավերտություն: Այսինքն դու ունես ընտրություն, օգտվել հասարակական տրանսպորտից, որը հասանելի է բոլորին, թե՞ օգտվել տաքսի ծառայությունից, որը իրենից ենթադրում է մի շարք ավելի հարմար պայմաններ: Եթե ընտրում ես երկրորդը, դու պարտավոր ես վճարել հավելյալ գումար, անկախ նրանից, որ հիմնավորված չէ դրա արժեքի այդքան մեծ լինելը: Հիմա վերադառնանք մեր ոչխարներին: Հայաստանում մինիմալը 600 դրամ է, մեկ կմի արժեքը 100 դրամ: Շատ կոպիտ հաշվարկներով 1կմ վազքի վրա 1,6-2 լ աշխատանքային ծավալ ունեցող մեքենան ծախսում է մաքսիմում 40 դրամ: Այսինքն անգամ մինիմալ 600 դրամ հասկացողության վերացումը նորմալ է ու անգամ այդ դեպքում կարող է շահույթով աշխատել, իսկ պատվերների քանակի հաշվի առավել ևս կարելի է ստանալ նույն արդյունքը, դեռ մի բան էլ ավել, ինչ սովորական պայմաններում: Իսկ հարց է ծագում, արդյո՞ք դա նորմալ կլինի.. կարող է և նոռմալ լինել, բայց դրանով արմատապես կփոխվի Երևանի տրանսպորտային ցանցի աշխատանքի ձևը, որը չգիտես լավ կլինի՞, թե՞ վատ, քանի որ աչքի տակ չկա նման որևէ օրինակ աշխարհում: Տաքսին պիտի ծախսային առումով կանգնած լինի հասարակական տրանսպորտի ու սեփական մեքենայի մեջ տեղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել