168.am-ը գրում է.

Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Վ.Գևորգյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական գործով Ս. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, վիճաբանության ընթացքում, կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած գաղտնի փականով դանակով մեկ անգամ հարվածել է Վարդան Գևորգյանի որովայնին՝ պատճառելով ծակած-կտրած թափանցող վնասվածք, և սպանել նրան:

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Կուրթան գյուղի բնակիչ Ս.Գևորգյանը ձերբակալվել է 2015թ. օգոստոսի 28-ին: Նա խոստովանել է, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գևորգյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել