Բոլորիս է հայտնի, որ մեր երկրում կա աշխատատեղերի խնդիր: Սակայն այս խնդիրը ունի նաև մեկ այլ կողմ, երբ կա աշխատատեղ, բայց քիչ են մարդիկ, ովքեր համապատասխանում են պահանջվող որակներին: Դա գալիս է նրանից, որ բավականին հաճախ ստացված մասնագիտական կրթությունը չի բավարարում տվյալ մասնագիտությամբ պրակտիկ գործունեություն ծավալելու համար, ինչպես նաև մեծ խնդիր է ստացված որոկավորման ճանաչելիությունը: Այս խնդրի մասին խոսվում է հանրության բոլոր շրջանակներում:

Բնականաբար այս հարցը հուզում է նաև գործադիր իշխանությանը և խնդրի լուծման նպատակով կառավարության վերջին նիստում փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում էլ շնորհվող ազգային որակավորումները համադրելի կլինեն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումներին, ինչպես նաև կապահովվի շնորհվող որակավորումների ճանաչելիությունը և կընդլայնվի շարժունությունը:

Վերոգրյալ փոփոխությունները խթան կահնդիսանան կրթության որակի ապահովման և գործատու-կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ կապի ամրապնդման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել