«Ի տարբերություն Վանաձորի, որտեղ ՀՀԿ-ն հստակեցրել է, թե ՏԻՄ ընտրություններում ով է գլխավորելու ավագանու ցուցակը, Գյումրիում իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարում, թե ո՞վ է լինելու իրենց առաջին համարը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն:
 
Սպասվում էր, որ այս հարցով կոնկրետություն կլինի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Գյումրի այցից հետո: Հիմա այդ այցից անցել է արդեն երկու շաբաթ, բայց պաշտոնապես չկա որևէ հայտարարություն: Միայն կուլիսներում որպես ՀՀԿ ցուցակի հավանական թեկնածու խոսվում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածության մասին, որին, սակայն, դեմ են ՀՀԿ Գյումրիի կառույցի անդամները:
 
Ավելին, ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, ՀՀԿ Գլումրիի կառույցը ներքին կարգով փորձում է այնուամենայնիվ, ձախողել Բալասանյանին քաղաքապետ դարձնելու գաղափարի իրագործումը»,-գրում է թերթը:
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել