«Համատարած Աշխարհացոյց»-ը համարվում է հայերեն հրատարակված կիսագնդերի առաջին քարտեզը՝ ատլասը: Այն տպագրվել է 1695 թվականին Ամստերդամում՝ Թովմաս Վանանդեցու ղեկավարած տպարանում: Նախիջևանի Գողթան գավառի Վանանդ գյուղից սերող՝ Վանանդեցիների Ամստերդամի տպագրական տան հրատարակիչներն էին նաև Մատթեոս Հովհաննիսյանը, Ղուկաս և Միքայել Նուրիջանյանները: «Աշխարհացոյց»-ի պղնձի վրա փորագրությունը իրականացրել են հոլանդացի վարպետներ Ադրիան և Պետեր Սխոնեբեկ եղբայրները: Նշենք, որ «Աշխարհացոյց»-ի անունների հայերեն տառադարձությունը հիմք է հանդիսացել հետագայում հրատարակված հայերեն քարտեզներում օտար անունների տառադարձության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել