Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակելել է 3 ադրբեջանցիների ՝ 25-50 տարեկան, որոնք մեղադրվում են կեղծ փողեր տպելու և իրացնելու մեջ:

Հուլիսի 6-ին Մոսկվայի ռեստորաններից մեկում գործազուրկ միլլիոնատերերը փորձել են հաճելին համատեղեն օգտակարի հետ : Հենց այդ ռեստորանում էլ նրանց ձերբակելել են: Այդ պահին նրանց մոտից հայտնաբերվել է 500 հազար ռուբլի գումար: Ավելի ուշ ոստիկանությունը առգրավել է ևս 1 միլլիոն ռուբլի կեղծ թղթադրամ:

Հարցաքննության ժամանակ պարզ է դարձել , որ ձերբակալվածներից մեկը Մոսկվա է եկել 5 տարի առաջ, սկզբում աշխատել է հացի փռում , բայց վերջին 1.5 տարին գործազուրկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել