Ամեն երկրորդ ստատուսը պայքարի, ազատության , արդարության ու հաղթանակի մասին է: Բոլորը գրում են , խորհուրդ են տալիս, ստիպում են , բայց ոչ ոք չի գործում: ԱՄՆ-ում ապրող մի տարեց կին Հայաստանում ապրողներին ստիպում է պայքարել, չպայքարողներին անվանում է էշ: Ռուսաստանում ապրող մի երիտասարդ բոլորին խորհուրդ է տալիս խփել-սպանել թալանողներին: Հայաստանում գործազուրկ մի մարդ բոլորին խորհուրդ է տալիս վռնդեն այս իշխանությանը: Նկարներ են պատրաստվում իշխանության ներկայացուցիչների պատկերներով, վրան ինչ ասես գրված, դե սիրտ է հովանում է:

Միշտ մտածել եմ , թե ինչի՞ այդ տարեց կինը, երիտասարդը ու այն տղամարդը չեն սկսում ամեն ինչ , որ մնացածը իրենց հետևից գնան: Ինչի՞ կամ ե՞րբ մենք մտանք այս ինտերնետային աշխարհ ու բազմոցին նստած սկսեցինք խորհուրդներ տալ: Մեր վիճակը այդքա՞ն վատ է, որ ինտերնետից բացի ուրիշ ոչինչ չենք կարողանում անենք: Այնպիսի տհաճություն են պարգևում այդ ինտերնետային պայքարները, այդ ամենը մեր անզորությունը ու միայն սեփական կաշվի մասին մտածելն է ցույց տալիս: Դե մենք հեռու ենք, մենք գործ ունենք, բայց թող մնացածը պայքարեն , մնացածին կծեծեն, կբռնեն, կփագեն ... ջհանդամ՝ մեզնից հեռու:

Ու մինչ մենք ստատուսներ ենք գրում՝ պայքարելու փոխարեն, վաճառվում է հերթական հանքը, նշանակվում է հերթական անգրագետ պաշտոնյան, փակվում է հերթական փոքր բիզնեսը, արտագաղթում է հերթական ընտանիքը:

Խորհուրդներ տալուց ու ստիպելուց առաջ մտածեք , որ դուք կարող եք այդ ամենը սկսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել