«Իրավունքի» զրուցակիցն է Ս.Պ.-ն, ով դեռևս երեք տարի առաջ հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, որ Երևանի բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է և ունեցել աղջիկ երեխա: Սակայն, ըստ նրա, բժիշկներն ապօրինի կերպով իրենից խլել են նորածնին՝ պատճառաբանելով, թե ունի առողջական խնդիրներ, երկար չի ապրի ու, իրականում, որդեգրման անվան տակ վաճառել են աղջկան:

 

Անձնավորումից դեռ խուսափենք, քանի որ գործով մինչ օրս, ինչպես մեր զրուցակիցն է նշում, «նորածնին վաճառած կամ ինչ-որ մեկին լավություն արած» անձը ներգրավված չէ, «ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել»:

 

Ու թեև հարուցվել է՝ քրեական գործ, սակայն քննիչը հետագայում որոշում է կայացրել մերժել հարուցումը և քրեական հետապնդում չիրականացնել բժիշկ-պատասխանատուների նկատմամբ:

 

Սակայն դրանից հետո էլ երեխայից զրկված մայրը հանգիստ չի նստել, անցել է տարբեր ատյաններով: Իսկ թե ինչ է տեղի ունեցել, մեր զրուցակիցը պատմեց. Ծննդաբերելիս եղել է անչափահաս, բայց չի ցանկացել ազատվել փոքրիկից: Ընդհակառակը՝ նրան այդ ժամանակ սատարել և անգամ ծննդաբերության ժամանակ կողքին են եղել փոքրիկի հայրն ու տատիկը. «Մենք գիտակցում էինք, որ ես անչափահաս եմ և հնարավոր է, հիվանդանոցում րա հետ կապված խնդիրներ լինեն: Հիվանդանոց դիմեցինք, երբ ես դեռ հղիության 6-րդ ամսում էի: Բժիշկը, ով երեխայիս հետագայում խլեց ինձնից, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես պետք է գրանցվեմ մեկ ուրիշի՝ չափահաս կնոջ տվյալներով: Ծննդաբերելու օրն ինձ հետ էր նաև մեծ քույրս, և բժիշկն ասաց, որ հենց իր տվյալներով էլ կարող եմ գրանցվել: Այդպես էլ արեցինք: Ես շատ մեծ ուրախությամբ էի սպասում փոքրիկիս լույս աշխարհ գալուն, քանի որ նա մեր մեծ սիրո պտուղն էր»:

 

Իսկ թե ինչ եղավ ծննդաբերելուց հետո, ինչպես 16-ամյա անչափահասին համոզեցին, որ փոքրիկը վատառողջ է, և ճիշտը նրանից հրաժարվելն է, մեր զրուցակիցը շարունակեց պատմել. «Ես տարիներ շարունակ փնտրում եմ ու փնտրելու եմ իմ աղջնակին, որին բժիշկների հորդորով՝ թողեցի ծննդատանը: Բժիշկը գլխավերևումս կանգնել էր, թվեց թուղթ ու գրիչ՝ համոզելով, որ րոպե առաջ հրաժարվեմ երեխայիցս, իբր թե նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որ աղջիկս միևնույն է, չի ապրելու: Բժիշկն ինձ ասաց, որ դրսում կանգնած երեխայի հայրն ու տատն էլ են հորդորում, որպեսզի հրաժարվեմ աղջկանից: Այնինչ իրականում, երբ արդեն դուրս եկա, հասկացա, որ ինձ խաբել են՝ իրենց ուզած թուղթը ստանալու համար»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել