Ժամանակ առ ժամանակ ոմանց թեթև ձեռքով շրջանառության մեջ է դրվում Արցախի և Հայաստանի հարակից ազատագրված շրջանների վերադարձը: Նախ նշեմ, որ մեր հարևան, բայց ոչ բարեկամ Ադրբեջանում միշտ խոսում են վերոնշյալ շրջանների և Արցախի իրենց կողմից գրավման մասին:
Հիմա անդրադառնամ Հայաստանում տարածքներ վերադարձնելու մասին խոսացողներին: Եթե նայենք այն աղբյուրը, որտեղից գալիս են նմանատիպ լուրեր, կհասկանաք, որ դրանք կամ սաքունցանմաներն են , կամ իրենց վտարանդի մտավորական համարող *աքինազին ծածկանունով հարցազրույցներ տվող ,,հայերն,, են: Լավ ի՞նչ նպատակ ունեն սրանք, ինչու՞ են միշտ այս թեման թեժացնում: Ենթադրենք թե, ես ցանկանում եմ այդ տարածքների վրա գործ դնել, ֆերմերային տնտեսություններ ստեղծել, բայց, քանի որ, իմ ականջին անընդհատ հասնում են լուրեր, որ այդ տարածքները վաղ թե ուշ տալու են, ես հետ եմ կանգնում այդ տարածքներում ֆինանսկան ներդրում կատարելու հեռանկարից: Հասկանու՞մ եք ումն է ձեռնտու այդ լուրերը, իհարկե Ադրբեջանին, նրան ձեռ չի տալիս, որ մենք մեր հոգեբանական սերը վերածենք նաև գործնական սիրո, այսինքն նա չի ցանկանում, որ մենք այդ տարածքներով գումար աշխատենք, այսպես ասած փողի համը զգանք, նա ուզում է, որ դրանք մնանա ամային: Եթե ամայի մնաց իրենց կարծիքով մի օր պիտի ասենք ՝ այ մարդ մեր երեխեքը մեղք են , էդ ամայի տարածքները քցենք դրանց , որ խաղաղություն լինի: Ազգ ջան, եթե որևէ մեկը ձեզ ասում է տարածք ենք տալու, դուք այդ փաստը հաստատող փասթաթուղթ, պայմանագիր կամ լավ գոնե այդ լուրի աղբյուրն ուզեք, ինչպես ես արեցի ու իմ համար ոչ անակնկալ պարզեցի, որ խոսակցությունը դուրս է եկել դեսպանատներից մեկի կազմակերպած բանկետի ժամանակ, այն երկրի դեսպանատան, որի երկիրը բիզնես ծրագրերով սիլի-բիլի մեջ է Ադրբեջանի հետ: Ամեն լուր հալած յուղի տեղ մի ընդունեք, ամեն զառանցանք ձեր շրջապատում մի տարածեք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել