Ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսությամբ աչքի ընկած զինվորների մի մասը զորացրվեցին: Մի մասը , քանի որ դեռ շատերը ծառայության մեջ են , հերոս են բոլոր զինվորները , ովքեր դիրք են պահել , ովքեր այդ ընթացքում ծառայության մեջ են եղել:

Ապրիլը վերջացավ, տղերքը կռիվ տվեցին ու հետ եկան: Ապրիլին բոլորի ուշադրությունը տղերքի կողմն էր, բոլորը փորձում էին աջակցել և ուշադրություն դարձնել նրանց: Պարգևներ , մեդալներ, նվերներ , ուտելիք և այլն:

Ծառայությունը վերջացավ: Վաղվանից կհանեն այդ զինվորական շորերը , կհագնեն քաղաքացիական համազեգստ...և՞: Սկսվում է հաջորդ դաժան օրերը: Աշխատանքի փնտրտուք: Աշխատանք չկա: Վարկեր, պարտքեր՝ լիքը: Պետք է ընտանիքին օգնելու համար մի բան մոգոնեն , մի բանով զբաղվեն: Մեծ մասը մարզերից են , իսկ մարզերում աշխատանք ճարելը կրկնակի բարդ է:

Իշխանությունը մոռանում է իր սահմանները պաշտպանած զինվորների մասին զորացրվելու հենց հաջորդ օրը: Բանակից վերադարձած զինվորների մեծ մասը այս խնդրի առաջ են կանգնել: Մի մասը ստիպված թողել է ուսումը, որպեսզի մի քանի կոպեկով օգնի ընտանիքին, մի մասը շարունակել է ուսումը, բայց հետագայում մնացել է դիվանի հույսին: Մի մասը զորացրվելուց մեկ ամիս էլ չանցած բռնում է արտագաղթի ճանապարհը, մորից կարոտը դեռ չառած գնում է ուրիշ երկիր հացի գումար աշխատելու:

Զորացրվելուց հետո տղան շարունակում է իր երկրի զինվորը լինել: Ապրիլի պատերազմին քանի զորացրված տղերքը նորից զենք վերցրեցին ու գնացին դիրքեր: Իսկ սեփական երկրիդ զինվորին գոնե աշխատանքով ապահովելը երկրի ղեկավարության պարտքն է: Աշխատանքի բացակայությունը կտանի նրան , որ պահեստազորի զինվորները կլքեն երկիրը, օրհասական պահերին ժամկետային զինծառայողներիդ թիկունքը պահող չի լինի: Պետական հանդիպումների ժամանակ հույսդ ոչ ոքի վրա դնել չես կարող: Երկիրդ դատարկ է: Երկրիդ ջահել զինվորները լքել են այն: Կանայք, երեխաները ու տարեցները հաստատ մի քանի օրից ավել չեն դիմանա թշնամու հարձակմանը: Երկրիդ պաշտպանը երիտասարդ տղերքն են , որոնք բացի զինվոր լինելուց նաև ընատնիքի տղա են, ընտանիքի հայր ու ամուսին են , որոնք պետք է տուն պահեն:
Ժամանակին մի խոսք կար՝ Զարթնիր Հայաստան աշխարհ,քո զինվորները չեն վերադառնում : Սրան կարելի է ավելացնել՝ Զարթնիր Հայաստան աշխարհ , քո պաշտպանները հեռանում են: Ու եթե չվերադառնալու պատճառը հող պահելն է, հողի համար զոհվելն է , ապա հեռանալու պատճառը ավելի ցավոտ է՝ հող պահողը աշխատանք չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել