Դարձյալ հող հանձնելու մասին մտորումներից։
Այս քանի օր է փորձում եմ համաշխարհային պատմության մեջ մի նախադեպ գտնել, երբ պետությունը որը հերիք չէ միջազգային իրավունքուվ է վաստակում այս կամ այն տարածքի վրա վերահսկողությունը, գումարած նաև պատերազմով, զենքով է այդ տարածքների վրա իր իրավունքն ամրագրում, բայց դիվանագիտական տկարության հետևանքով հանգում է այն մտքին և իր ժողովրդին էլ համոզում է, որ այդ տարածքները հանձնելն է ճիշտ լուծումը։ Անկեղծ չգտա նման օրինակ, որովհետև արյամբ ազատգրած հողը երբեք ոչ ոք չի տալիս, նման օրինաչափություն գոյություն չունի համաշխարհային պատմության մեջ։
Հիմա գանք Արցախյան հիմնախնդրին։
Այն, որ մեր իշխողները պատրաստ են եղել ազատագրված հողերը հանձնել, պարզվեց քառօրյա պատերազմից հետո, երբ վերջապես հանրության դատին ներկայացվեցին կազանյան փաստաթղթի մանրամասները և մադրիդյան սկզբունքներն ըստ էության, որոնք երկար ժամանակ իշխանական ԶԼՄ-ների կողմի մեր ժողովրդին մատուցվել են որպես նշանակալի առաջընթաց և ձեռքբերում բանակցային գործընթացում։
Եվ ինձ զարմացնում է ոչ այնքան այն փաստը, որ այս իշխանությունը պատրաստ է եղել արյամբ ազատգրված հող հանձնել, (ինչու ոչ, սեփական ժողովրդին արտագաղթի դրդող և աղքատության մատնած իշխանության համար ինչու պետք է այդ նույն ժողովրդի զավակների արյամբ պահվող հողն արժեք ունենա),որքան այն դիվանագիտական երևակայության բացակայությունը, որը նկատվեց նաև առաջին նախագահի մոտ, որ հավակնում է լինել կամ գոնե ժողովրդի կողմից ընկալվել է հմուտ քաղաքական գործիչ։
Այսինքն մեր ընդդիմություն-իշխանությունը այսքան անճար է, որ արյամբ ազատգրված հողերը հանձնելու տարբերակն է միայն ընդունում որպես խնդրի լուծում, որն իրականում ոչ թե լուծում է, այլ պարզապես կործանում, այսինքն հայկական դիվանագիտական միտքը ոչ միայն պրոդուկտիվ չէ, այլ նաև տխմարության գագաթնակետն է։
Եվ այդ տխմարությունը հանրությանն այս օրերին մատուցվում է, որպես խնդրի միակ լուծում, որի այլընտրանքը պատերազմն է։
Մնում է հուսալ, որ հասարակության դիմադրողականությունն այնքան ուժեղ կլինի, որ կչեզոքացնի հող հանձնելու մտադրությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել