Որքան հեռանում ենք ապրիլյան դեպքերից, այնքան ավելի ծանր ու անմխիթար են դառնում պատերազմի վերքերը, ընկած տղաների հիշատակը գնալով ավելի է ծանրանում մեր սրտերում, որքան հեռանում ենք այդ չարաբաստիկ օրերից այնքան ավելի սթափ ենք դատում կատարվածը, ավելի ճիշտ ենք վերլուծում յուրքանչյուր քաղաքական հայտարարություն, ամեն պաշտոնյայի արտաբերած յուրաքանչյուր խոսք։ Հիմա՝ պատերազմից մի քանի ամիս անց ավելի լավ ենք հասկանում, որ այդ հայտարարություններից և ոչ մեկը հենց այնպես չէր արտաբերված, և այդ իրադարձություններից ոչ մեկը հենց այնպես տեղի չէր ունացած։
Նույնքան պատահական չէր 800 հա «անմշակ և ամայի» տարածք լինելու վահրամ բաղդասարյանի հայտարարությունը, հերմինե նաղդալյանի «մեզ այդ տարածքները պետք չեն» բարբաջանքը և այլն, պատահական չեն պետերբուրգյան եռակողմ հանդիպումից հետո այն անընդմեջ հանդիպումները ԼՂՀ և ՀՀ ղեկավարների միջև, որոնց մասին հասարակությանը շատ քիչ բան է ասվում։
Սրանով մեր հասարակությանը քիչ-քիչ նախապատրաստում և ընտելացնում են այն չարաբաստիկ մտադրությանը, որը դեռևս քառօրյա պատերազմից առաջ, կարող էր իրականանալ, եթե ստորագրվեր Հայաստանի իշխողների համար ընդունելի և հայ ժողովրդի համար նույնքան մերժելի Կազանի փաստաթղթի ստորագրմամբ, ինչը ենթադրում էր ազատագրված տարածքների հանձնում և Արցախի անորոշ, լղոզված կարգավիճակ։ Իսկ հերմինենաղդալյաններով ու վահրամբաղդասարյաններով, ժողովրդական լեզվով ասած, հասարակության բերնի համն էին ստուգում,ինչպես պարզվեց հասարակությունը շատ ցավագին է արձագանքում ազատագրված հողերը թշնամուն տալու իշխողների ընդհատակյա մտադրությանը, և հենց սա է վախեցնում և կաշկանդում երկրի գրեթե բոլոր ոլորտները պարապուրդի և ձախողման մատնած իշխանությանը հայկական պետականությանը հերթական մահացու հարվածը չհասցնելու գործում, ինչի արդյունքում վերջինս, չափազանց մեծ է հավանականությունը, որ կկորցնի իր երկրի կառավարման ղեկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել