Վերջերս հանդիպեցի ընկերուհիներիցս մեկին։ Նրա մազերն հարթ և փայլուն տեսք ունեին։ Երբ հարցրեցի թե ինչումն է նրա գաղտնիքը, նա ասաց որ պարզապես դադարել է շամպուն օգտագործել։

Այս գաղափարն ի սկզբանե ինձ շատ տարօրինակ թվաց, բայց ինչ որ բան ինձ ստիպում էր փորձել այն։ Ես ինձ ասացի, եթե դա աշխատել է այդ կնոջ պարագայում՝ կաշխատի իմ դեպքում ևս։

Ընդհանրապես իմ մազերը լավ որակ ունեն, բայց շատ արագ յուղոտվում են։ Ես ամեն օր լվանում էի մազերս շամպունով, բայց վիճակն էլ ավելի էր վատանում։ Մազերս չորանում էին և կորցնում հարթ տեսքը։

Հետագայում, ամիսներ անց, երբ Թայլանդում անցկացնում էի արձակուրդս ես որոշեցի, որ ավելի հարմար առիթ չի լինելու փորձելու ընկերուհուս մեթոդը։ Բացի այդ ես ծովափում էի և ոչ ոք ոչինչ չէր նկատելու։ Բայց ես պատկերացում անգամ չունեի, թե ինչ էր պատահելու առաջին շաբաթների ընթացքում։

Տհաճ անակնկալ էր։ Ես ամեն կերպ և ամեն վայրում փորձում էի թաքցնել չափազանց յուղոտ մազերս և անգամ պատրաստ էի վերջ տալ էքսպերիմենտին։

Սակայն երբ արձակուրդից վերադարձա, շարունակեցի լվանալ մազերս միայն մաքուր ջրով՝ առանց որևէ շամպունի, և վեցերորդ շաբաթից հետո ամեն ինչ կատարելապես փոխվեց։ Մաշկիս և մազարմատներիս վիճակը սկսեց բարելավվել։ Մազերս հիանալի չէին, բայց շատ ավելի բնական տեսք ունեին։

Համառորեն շարունակեցի հեռու մնալ քիմիկատներից և վերջապես հրաշքն ինձ էլ պատահեց։ Մաշկս թեփազատվեց ամբողջովին, իսկ մազերիս տեսքն անկրկնելի էր։

  

Երբ դադարում եք մազերը վնասել քիմիկատներով, օրգանիզմն ինքնակարգավորվում է։

Այժմ ես ինքս եմ հետաքրքրասեր մարդկանց անդադար պատմում իմ մազերի գաղտնիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել