Գրեթե ամեն օր, եթե ոչ ամեն օր, մենք օգտագործում ենք «@» (շնիկ) նշանը։ Չէ՞ որ բոլորն էլ ունեն էլեկտրոնային փոստ։

pochemu-imenno-sobaka

Իսկ Դուք երբևէ մտածե՞լ եք թե ինչու է «@» նշանը կոչվում հենց «շնիկ»։ Այս անվանումը այնքան սերտորեն է կապվել այդ նշանի հետ, որ շատ քչերը կարող են այն ներմուծելով սեփական e-mail-ում՝ պատկերացնել իրական շուն։

Իրականում  «@» նշանը կոչվում է «Առևտրային էտ»։ Այն գոյություն ուներ նախքան համակարգչային դարը։ Օրինակ, ԱՄՆ-ում այս նշանը օգտագործվում էր նույնիսկ տպագրական մեքենաներում։ Այն լայն տարածում գտավ տարատեսակ առևտրային հաշվարկներում, որտեղ փոխարինում էր «հետևյալ գնով» (at the rate) արտահայտությանը։ Իսկ նամակներում այդպիսի նշանի հայտնվելը՝ արմատներով հասնում է մինչև միջնադար, որտեղ օգտագործվում էր լատիներեն «ad» նախդիրի կրճատման համար, որը կարող էր նշանակել «վրա», «մեջ» և «հարաբերություններում» բառերը։

sobachka-jpg-1

ԱՊՀ-ում այս նշանը լայն տարածում գտավ համակարգիչների ներդրմամբ։ Մի անգամից սկսեցին նշանին անուն հորինել։ Ստեղծագործական պրոցեսի ընթացքում այն առաջարկեցին անվանել «ականջ», «կախիչ», «գորտ» և այլ բառերով։ Բայց արդյունքում նրա հետ կապվեց «շնիկ» բառը։ «Բայց ինչո՞ւ հենց շնիկ», – կհարցնեք Դուք։

Կա վարկած, ըստ որի, ինչ-որ մեկին այս նշանը իրոք հիշեցրել է կծկված քնած շան։ Այլ վարկածով, իբր «էտ» բառի արտաբերումը հիշեցնում է շան հաչոցի։

Շարունակությունն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել