Սիրելի ընկերներ և երկրպագուներ, Ես ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել Դորթմունդի Բորուսիայի ամբողջ անձնակազմին՝ սկսած ադմինիստրացիայից մինչև մարզչական կազմ և երկրպագուներին, նախորդ մրցաշրջանների ընթացքում ցուցաբերված սիրո և աջակցության համար։ Ես երբեք չեմ մոռանա այն պահերը, որը մենք կիսել ենք խաղադաշտում և խաղադաշտից դուրս նապորդ 3 մրցաշրջանների ընթացքում և ես իսկապես արտոնյալ եմ ինձ զգում, քանի որ հնարավորություն եմ ունենեցել այս հիանալի ֆուտբոլային ակուբը և քաղաքը։ Հիշելով իմ արմատները և հորս ֆուտբոլային կարիերան, ինձ միշտ ասել են բաց լինել նոր հնարավորությունների համար, և ես զգացել եմ, որ իմ ընտանիքի ժառանգությունը պատվելու համար ես պետք է ընդունեմ այս հնարավորությունը ևս և միանամ Մանչեսթեր Յունայթեդին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր հիշողությունների համար։ Դուք մշտապես Ձեր յուրովի տեղը կունենաք իմ սրտում։

Սիրով, Միկկի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել