Wnews.am-ը գրում է.

Հայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի դստեր՝ Զառայի կյանքում  հոր ձերբակալությունից հետո շատ բան փոխվեց: Աղջիկը վստահ է, որ հորը ձերբակալել են անհիմն, ինչպես որ հազարավոր հայեր, ովքեր՝ ի պաշտպանություն  ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի  կազմակերպեցին  ստորագրահավաք և  երթ: Զառան նույնպես մասնակցում էր դրանց և հիմա էլ երազում է հոր ազատության մասին:

Wnews.am-ը հանդիպել և զրուցել է Լևոն Հայրապետյանի դստեր՝  Զառա Հայրապետյանի  հետ:

10404896_1561131094166112_4896544368211476905_n

Զառա, կպատմե՞ս քո մասին։ Քանի՞ տարեկան ես, ինչո՞վ ես զբաղվում։

15 տարեկան եմ , սովորում եմ դպրոցում, ուսումնասիրում եմ լեզուներ, զբաղվում եմ նկարչությամբ, քանի որ ուզում եմ դառնալ դիզայներ:

Ո՞վ է մանկության  տարիներին ավելի շատ  զբաղվել քո դաստիարակությամբ՝ մա՞յրդ , թե՞ հայրդ:

Հիմնականում մայրիկս է զբաղվել իմ դաստիարակությամբ,  բայց հայրս էլ իր բացառիկ հայրենասիրությամբ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա:

Լևոն Հայրապետյանը խի՞ստ հայր է:

Այո հայրս շատ խիստ է, բայց, միաժամանակ, չափազանց բարի:

Նրա դուստրը լինելը ի՞նչ պարտավորություններ է քո առջև դնում:

Հորս դուստրը լինելը պարտավորեցնում է լինել շատ զուսպ և համեստ և, իհարկե լավ սովորել, որպեսզի հասարակությանը պիտանի լինեմ, ինչպես հայրս:13434683_1724685554477331_1642584258342749468_n

Ի՞նչ կարեւոր խորհուրդ ես ստացել հորիցդ, որը հաճախ ես կիրառում։

Սիրել հայրենիքը և նվիրված լինել հայրենիքին: Նաև լինել ազնիվ:

Քո կարծիքով ո՞րն է Լևոն Հայրապետյանին լավագույնս բնութագրող հատկանիշը:

Հորս լավագույնս բնութագրում է բարությունը:

Հայրդ բարերար է , ով բազմիցս օգնել է Արցախի ժողովրդին, ինքդ եղե՞լ ես այնտեղ: Ի՞նչ կպատմես Արցախի մասին:

Իհարկե, ես ամեն տարի մեկնում եմ Արցախ՝ հպարտությամբ, Արցախն իմ տունն է: Շատ գեղեցիկ բնություն ունի և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Շատ եմ սիրում Վանք գյուղը, որը հորս միջոցներով վերածվել է դրախտավայրի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել