Օրերս հրապարակված տնտեսական ակտիվության ցուցանիշների համաձայն հունվար-մայիսին 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ տնտեսական ակտիվության գրանցել է 5,5% աճ: Վերջինիս վրա զգալի նպաստ է ունեցել ծառայությունների ոլորտն իր 8,6% աճով:

Տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ծառայությունների ոլորտում աճին ամենակարևոր ճյուղերից հիմնականում նպաստել են՝ մշակույթը, զվարճությունները և հանգիստը ներկայացնող ծառայությունները՝ 41,7%-ով, ինչպխես նաև անշարժ գույքի հետ կապված գործառնությունները՝ 5% և տրանսպորտային ծառայությունները՝ 25,3%-ով:

Հարկ է նշել նաև, որ տեղեկատվության և կապի ոլորտը նույնպես աճ է գրանցել և այն կազմել է 0,9%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել