Առանձնատանը բնակվող կամ քաղաքից դուրս գտնվող տանը հանգիստը վայելողները լավ գիտեն, թե ինչ ասել է ամառվա շոգին հանդուրժել աներես ճանճերի ներկայությունը։ Մեր այս նյութի հերոսը ևս այդ մարդկանցից մեկն էր, մինչև մի օր նկատեց, որ հարևանը տարօրինակ փաթեթներ է կախել դռան վերևում։ Հետաքրքրվեց և պարզեց, որ դա հատուկ ճանճերին և թռչող միջատներին վանելու համար է։ Բայց ոչ մի կախարդան, միայն գիտություն։

Ինչ է անհրաժեշտ դրա համար.

1. ZIP փականով փաթեթ

2. Կիտրոնի հյութ

3. Մանր փայլող մետաղադրամներ

4. Ջուր

5. Աղ

Խառնեք երկուսուկես բաժակ ջուրը աղի և կիտրոնի հյութի հետ։ Ամենաքիչը կես լիմոն անհրաժեշտ կլինի դրա պատրաստման համար։ Ագահություն չանեք։ Այնուհետև ստացված հեղուկը լցրեք փաթեթի մեջ։ Շատ կարևոր է, որ այն հերմետիկ լինի և ոչ մի տեղից պատռված չլինի։ Մինչև փաթեթի վերջնական զմռսումը, չմոռանաք այնտեղ նետել նաև փայլուն մետաղադրամները։ Վերջ։ Ճանճերի դեմ հրաշք–մեթոդը պատրաստ է։ Հիմա դրանք մեխերի կամ կոճգամների օգնությամբ դրսից փակցրեք դռան վերևի հատվածին։

Բնականաբար Դուք ուզում եք իմանալ, թե ինչպես է այն աշխատում։ Պարզվում է, որ ճանճերի տեսողությունը կառուցված է այնպես, որ, ի տարբերություն մարդկանց, նրանք չեն կարողանում վերահսկել աչքի վրա ընկնող լույսի քանակը։ Իսկ մետաղադրամներն էլ փոքրիկ հայելիների դեր են կատարում` անդրադարձնելով լույսը, որն ավելի ուժեղ է կլանում արևի ճառագայթները` շնորհիվ կիտրոնի հյութի և աղի։ Այսինքն` արևն ամեն ինչ անում է մեր փոխարեն և ճանճերն ուղղակի չեն կարողանում կենտրոնանալ փաթեթի շրջակայքում գտնվող առարկաների վրա և ուղղակի շրջանցում են այդ «դժոխային» հատվածը։ Այսպիսի փաթեթները կարող եք տեղադրել նաև պիկնիկի ժամանակ և գործանականում կհամոզվեք, որ ոչ մի ճանճ ձեզ չի անհանգստացնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել