Pastinfo.am-ը գրում է.

Հայրը 2-ամյա որդուն քնեցնելիս փոքրիկին անշարժացնելու համար գլուխը սոսինձել է գորգին:

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ ամուսնական զույգը բնակվել է Էրեբունի վարչական շրջանում, իսկ դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, սակայն կինն այդ մասին բարձրաձայնել է օրերս, քանի որ իր նախկին ամուսինը վախեցնում է իրեն:

26-ամյա կինը հայտարարել է, որ ամուսինն իրենց 2-ամյա որդուն քնեցնելիս է եղել և քանի որ փոքրիկն անընդհատ շարժվել է, «հոգատար հայրիկը», որպես լուծում երեխային անշարժացնելու համար, գլխին սոսինձ է քսել և պառկեցրել գորգին, ինչի հետևանքով երեխայի գլխի հետևամասում վնասվածք է առաջացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել