Հայաստանի Հանրապետության տոնացույցում այս օրն իր նշանակությամբ ամենակարևորներից է: «Մայր օրենքը» յուրաքանչյուր պետության՝ որպես ամբողջական համակարգի և նրա յուրաքանչյուր բաղադրիչի, հանրային կառույցների, քաղաքացիների և նրանում ապրող այլ անձանց գործոնեության օրենսդրական կարգավորիչն է:

Սահմանադրության ընդունման 21-րդ տարեդարձին արդեն ունենք նոր, բարեփոխված և շատ ավելի առաջադիմական ու կատարյալ «Հիմնական օրենք», որի լիարժեք և ամբողջական կիրառումն ընձեռում է բոլոր իրավական հիմքերը՝ առավել արդյունավետ կերպով կայացնելու և զարգացնելու մեր երիտասարդ պետությունը:

Այլ հարց է, որ հատկապես քաղաքացիական մակարդակում բավարար չափով չի գնահատվում և չի արժևորվում Սահմանադրության նշանակությունը, քանի որ շարքային քաղաքացին առօրյա կյանքում պետության մեջ գործելիս և նրա հետ հարաբերվելիս չի օգտագործում «Հիմնական օրենքով» իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները: Այս համատեքստում, պետությունը մի կողմից՝ որպես Սահմանադրության կենսագործման առաջին պատասխանատու, հասարակական սեկտորում գործող կառույցները մյուս կողմից՝ էական անելիք ունեն՝ բարձրացնելու քաղաքացու իրավագիտակցությունը, հավատը օրենքի նկատմամբ՝այդկերպ դարձնելով նրան առավել իրավատեր ու պահանջող:

Միայն այդ դեպքում առավել կարժևորվի «Հիմնկան օրենքի» դերը մեր երկրում, «Հուլիսի 5-ի» նշանակոթյունը շարքային քաղաքացու տոնացույցում, միայն այն դեպքում ամեն տարի հավուր պատշաճի կտոնենք այնքա՜ն կարևոր «Մայր օրենքի» օրը...
Շնորհավո՜ր Սահմանադրության օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել