Վերջին 30 տարում երկիր քանդող բոլոր սրիկաները հանդես են եկել բացառապես հայրենասիրական, ազգասիրական, անկախական պաթոսով հագեցած թեզիսներով։ Նույն թեզիսներով էլ միշտ հանդես են եկել ոչ պակաս սրիկա հանդիսացող այն միավորները, որոնք երբևէ հակադրվել են իշխողներին։ Բայց արի ու տես, որ հանրագումարը նույնն է․ երկրի վիճակը գնալով վատացել է, ընդդիմությունն ավելի դեստրուկտիվ է դարձել, իսկ ռազմահայրենասիրական պաթոսն՝ ավելի անտանելի։

Արդյունքում, ունենք մի ապսուրդային իրավիճակ, երբ կաշառակեր չինովնիկին պաշտպանելիս այնպիսի մառազմի են հասնում մանկլավիկները, որ տպավորություն է ստեղծվում, որ այդ «ոսկի մարդուն» պատժելու դեպքում էլ չէ՝ հրպարակայնորեն քննադատելուց անգամ թուրքերը կներխուժեն Հայաստան։ Այնպիսի ապսուրդային իրավիճակ, երբ իրենց ընդդիմադիր հռչակած միավորներ մամուլի ասուլիս են տալիս ու բացահայտ կոչ են անում ռազմական ապստամբության, իսկ փողոցները չափչփող ակԾիվիստը կռվի օրերին ավելի մոլի էր պայքարում սեփական պետության դեմ, քան Ադրբեջանի քարոզչամեքենան։ Ու այնքան ապսուրդային իրավիճակ, երբ բոլորս էլ դրա հետ համակերպվել ենք՝ մարդա մեր մասով։

Կա պետական մտածողություն ասվածը, որը պետք է ունենա ցանկացած քաղաքացի՝ անկախ զբաղեցրած սոցիալական դիրքից ու հնարավորություններից։ Այդ մտածողությունը մաքսիմալ պարզ է․ ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես ապրիր, բայց եթե չես կարողանում օգտակար լինել պետությանդ, ապա գոնե մի՛ վնասիր։ Մի՛ վնասիր՝ կաշառք վերցնելով, մի՛ վնասիր՝ օրենքը չհարգելով, մի՛ վնասիր՝ ռեժիմի դեմ պայքարելիս հակապետական բաներ անելով, մի՛ վնասիր այդ արատավոր երևույթները արդարացնելով ու պաշտպանելով։

Բոլորը սպասում են ինչ-որ բարի ձյաձյաների, ովքեր կգան ու Աստված գիտի թե ինչպես ամեն ինչ կկարգավորեն, բայց այդպես մտածողների ճնշող մեծամասնությունը միշտ կգտնի որևէ ծանրակշիռ արդարացում ու պատճառ, թե ինչու հենց ինքը՝ իր մասով վնաս տվեց ու ինչու չի կարելի ապրել այնպես, որ այդ վնասը չտաս։ Նման մտածողությունն ու վերաբերմունքը առ սեփական պետություն առաջնայինգրավական է՝ գաղութ լինելու համար։ Գաղութ չլինելու համար պետք է հենց այդ վերաբերմունքը փոխել, ոչ թե պաթետիկ լոզունգներ գոռալ, Նժդեհի ցիտատներ շեյր անել ու Տիգրան Մեծի անունով երդվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել