Հնում սովորեցնում էին, որ այն ամենն, ինչ կարող է ազդեցություն ունենալ ուղեղի վրա, ազդում է նաև մարմնի վրա:
Բայց 17-րդ դարում բժիշկների ու գիտնականների ջանքերով մարդուն «կիսեցին» երկու անկախ մասերի` մարմին և բանականություն: Բնականաբար, հիվանդությունները դառնում էին կամ հոգեկան, կամ ֆիզիկական, և դրանք բուժվում էին տարբեր եղանակներով: Բարեբախտաբար նորից սկսում են վերադառնալ այդ տեսակետին, որ ֆիզիկական հիվանդություններն ունեն հոգեբանական հիմքեր:
Մարդն ինքն է պատասխանատու ինչպես իր հիվանդությունների, այնպես էլ ապաքինման համար: Բժշկական գրականության մեջ բազում նկարագրություններ կան, թե ինչպես են լավացել ծանր հիվանդ մարդիկ, եթե վստահ են եղել իրենց ապաքինվելու հնարավորության մեջ: Հատկապես կարևորն է, որ նրանք գիտակցել են, որ հնարավոր է ազդել հիվանդության ընթացքի և վերջնական ելքի վրա:
Հիվանդությունից ազատվելու համար նախ անհրաժեշտ է ազատվել բացասական մտքերից, վախերից, անհանգստություններից, այսինքն կարգի բերել ներքին աշխարհը, հոգեվիճակը:
Ի՞նչ կոնկրետ օրգանների վրա են ազդում մեր կոնկրետ մտքերն ու վախերը, և ինչի դա կարող է հանգեցնել:

ՍՐՏԻ հիվանդությունները հիմնականում առաջանում են սիրո և ապահովության պակասից, ինչպես նաև հուզական կաշկանդվածությունից: Երբ մարդը չի հավատում սիրո հնարավորությանը, կամ էլ, եթե ինքն իրեն արգելում է սիրել ու արտահայտել իր սերը մարդկանց հանդեպ, անպայման գործ կունենա սիրտ-անոթային խնդիրների հետ: Սեփական զգացմունքների հետ հաշվի նստելը, սեփական սրտի ձայնը լսելը մեծապես նպաստում են սրտի, անոթային խնդիրների մասնակի, կամ լիակատար վերացմանը:
ՀՈԴԱՑԱՎԵՐԸ հիմնականում հանդիպում են այն մարդկանց մոտ, ովքեր չեն կարողանում «ոչ» ասել և մյուսներին մեղադրում են իրենց շահագործելու մեջ:
ՀԻՊԵՐՏՈՆԻԱՆ ի հայտ է գալիս այն դեպքում, երբ մարդ ինքնավստահորեն իր վրա է վերցնում չափից ավելի մեծ ծանրաբեռնվածություն, աշխատում է առանց հանգստանալու, պարտավորված է զգում արդարացնել շրջապատողների հույսերը: Երբ առկա է մարդկանց համար կարևոր, հարգված լինելու ցանկությունը, որի արդյունքում ստիպված է լինում սեփական զգացմունքներն ու պահանջմունքներն անտեսել:
ԵՐԻԿԱՄՆԵՐԻ խնդիրներն առաջանում են ուրիշներին մեղադրելուց, հիասթափություններից, անհաջողություններից, քննադատող բնավորություն ունենալու դեպքում: Այդ մարդկանց թվում է, որ իրենց խաբում են, արհամարհում: Նման էմոցիաները հանգեցնում են օրգանիզմում անառողջ քիմիական պրոցեսների:
Իմունային համակարգի խաթարման և որպես հետևանք մրսածությունը նշան են, որ օրգանիզմն ահազանգում է.«Կանգ առ, շունչ քաշիր, դու չափազանց շատ բան ես փորձում անել»:
ԱՍԹՄԱՆ, թոքերի հետ խնդիրները գալիս են նրանից, որ մարդ չի կարողանում (չի ուզում) ապրել ինքնուրույն:
ՍՏԱՄՈՔՍԻ խնդիրները` խոցեր, կոլիտներ, փորկապություն և այլն, հանդիպում են այն դեպքում, երբ շատ երկար են տառապում անցյալի սխալների համար, չեն կարողանում ազատվել հին մտքերից ու անցնել ներկայով ապրելուն: Ստամոքսը զգայուն է մեր զգացմունքների, վախերի, ատելության, ագրեսիվության, նախանձի հանդեպ: Այդ բոլոր զգացումների ճնշումը, դրանց գոյության հերքումը, դրանք բանի տեղ չդնելը, անտեսելը, գիտակցելու և վերլուծելու փոխարեն, հանգեցնում են ստամոքս-աղիքային տրակտի տարբեր խնդիրների:
ԳԱՍՏՐԻՏԻ է հանգեցնում բարկության երկարատև զգացումը ստրեսի վիճակում:
ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ խոսում է նրա մասին, որ չափից ավելի կուտակվել են զգացմունքներ, պատկերացումներ, ապրումներ, որոնցից մարդ չի կարողանում, կամ չի ուզում ազատվել ու նորի համար տեղ բացելու ուժ չունի:
ԱՅՐՈՑԸ խոսում է անտեսված ագրեսիայի մասին:
ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ խնդիրներն առաջանում են, երբ մարդ հրաժարվում է տեսնել իր շուրջն ինչ-որ բաներ, չի ընդունում շրջապատող աշխարհ այնպիսին, ինչպիսին այն կա: 
Նույնը վերաբերում է ԼՍՈՂՈՒԹՅԱՆ խնդիրներին: Վատ լսողությունը, խլությունը գալիս են նրանից, որ փորձում են անտեսել լսելիքի մակարդակի վրա փոխանցվող ինֆորմացիան:
ՎԱՐԱԿԻՉ հիվանդությունների միացման մեխանիզմը բարկացկոտությունը, հիասթափությունն ու ջղայնությունն են: Ցանկացած վարակ նշան է, որ գոյություն ունի չլուծված հոգեբանական խախտում: Օրգանիզմի թույլ դիմադրողականությունը, որը հաղթվում է վարակի կողմից, խոսում է հոգեկան հավասարակշռության բացակայության մասին:
ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԸ խոսում է այն մասին, որ մարդը պաշտպանության սուր պահանջ է զգում: Դրա ներքին բացակայությունը հաճախ ախորժակ է գրգռում: Մարդկանց մեծ մասի մոտ ուտելու պրոցեսը բերում է «ձեռքբերման» տպավորություն: Բայց միևնույն է, դա ներքին անհանգստության դեմ պայքարի անիմաստ եղանակ է:
ԱՏԱՄՆԵՐԻ խնդիրները հաճախ առաջանում են անվճռականությունից, սեփական որոշում կայացնել խուսափելուց: Այսինքն, երբ վախենում են պատասխանատվությունից: Կարիեսը ատամների ամրությունն է խլում: Հենց այս կերպ է մարդու իմունային համակարգն արձագանքում ներքին զգացմունքների անհաստատունությանը, անվստահությանը սեփական նպատակին հասնելու հարցում, կյանքի առաջադրած խնդիրների անլուծելիության գիտակցմանը:
ՄԵՋՔԻ հետ կապված խնդիրները կարող են խոսել ներքին գերլարվածության, սեփական անձի հանդեպ չափազանցված պահանջկոտության և սատարող մեկի կարիքն ունենալու մասին:
ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ կյանքից փախչելու եղանակ է, նրա մութ կողմերը չտեսնելու ցանկություն: Պետք է գտնել անհանգստության հիմնական պատճառը, սովորել երեկոյան օրվա արդյունքները վերլուծել, խաղաղվել, թույլ տալ ինքն իրեն, որ գիշերը կարելի է հանգստանալ:
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ շարանը խոսում է նրա մասին, որ մարդն իրեն մեղավոր է զգում և ռեֆլեքսների մակարդակով պատժում է ինքն իրեն:
Նույնիսկ ահարկու ՔԱՂՑԿԵՂԸ կարելի հաղթահարել, եթե հասկանան, որ ուրիշներին քննադատելու, սեփական բարյացակամության չիրականացված լինելու, ինքն իրեն մեղավոր զգալու, սնապարծության և էգոիզմի ազդակներին տրվել պետք չէ:
Բնականաբար ներկայացված զգացումները նորմալ են, բոլորի մոտ հանդիպող, բայց, քանի որ ամեն մեկս յուրահատուկ ու անկրկնելի ենք, պետք է ինքներս կառավարենք մեր ներքին հուզա-ֆիզիկական հաշվեկշիռը: Այն ինչ մեկին համար անհետք անցնում է, մեկ ուրիշին կարող է ջախջախել: Ուշադիր եղեք ձեր մարմնի ներքին ձայնին, փորձեք ինքներդ օգնել ձեզ, քանի դեռ բժիշկները ստիպված չեն եղել զբաղվելու ձեզնով:
Այս ամենն իհարկե շատերի մոտ կարող է առաջացնել վիճելու, չհամաձայնելու ցանկություն: Նորմալ է, բայց ես ասում եմ այն, ինչին հավատում եմ, դուք էլ որոշեք համաձայնել, կամ չհամաձայնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել